Երբ թվում է՝ Նիկոլը տուֆտում է, դա միայն թվում է. նրա խոսքը հաճախ ալեգորիկ իմաստ է կրում, և այս դեպքում ևս գործ ունենք վտանգավոր երևույթի հետ. օգտագործելով ճայի թեման՝ Նիկոլն իրականում փորձել է արդարացել իր կողմից վարվող կործանարար քաղաքականությունն ու առաջ տանել «Իրական Հայաստան»-ից բխող թրքահաճո նարատիվները: Նիկոլն ակնարկում է, թե եթե մենք տասնամյակներ շարունակ սխալվել ենք սովորական թռչունի անվան հարցում և 100%-ով համոզված ենք եղել մեր սխալի մեջ, ապա կարող ենք սխալված լինել նաև շատ ավելի կարևոր՝ ազգային, պատմական և պետական հարցերում; Նիկոլն ուզում է համոզել, թե այն ամենին, ինչին հայ հասարակությունը հավտացել է դարեր ի վեր, հնարավոր է՝ ընդամենը խաբկանք կամ սխալ ընկալում է եղել: Իսկ եթե այդպես է, ապա այն քաղաքականությունը, որը ՔՊ-ն իրականացնում է, ոչ թե դավաճանություն է, այլ մարդկանց «աչքերը բացելուն» միտված գործողություն. իրեն պետք է ոչ թե դավաճան կամ թուրք համարել, այլ համբուրել ճակատն ու շնորհակալություն հայտնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



